Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՏՏ համայնքը մինչև 2033 թվականը ոլորտում 6,3 միլիարդ դոլարի աճ է ակնկալում

ՏՏ համայնքը մինչև 2033 թվականը ոլորտում 6,3 միլիարդ դոլարի աճ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աճի սցենարի պարագայում ակնկալվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում կաճի երկու անգամ ավելի արագ, քան համախառն ներքին արդյունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՏՏ համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։ 

«Աճի սցենարի պարագայում ակնկալվում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կաճի երկու անգամ ավելի արագ, քան համախառն ներքին արդյունքը՝ 2033 թվականին հասնելով 6,3 միլիարդ դոլարի։ Իսկ բազային սցենարի դեպքում ենթադրվում է, որ ոլորտի աճը կդանդաղի և կկազմի 8 տոկոս, գրեթե հավասար ՀՆԱ-ի աճին և 2033 թվականին կհասնենք 2,4 միլիարդ դոլարի»,- ասաց Հովհաննիսյանը։  

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի աճը կանխատեսվում է տարեկան 15 տոկոս աճ ՀՆԱ-ի 7 տոկոս աճի համեմատ։ 

«Աճի սցենարի պարագայում կգերազանցվի շուրջ 7 միլիարդ դոլար արժեքով հավելյալ ՀՆԱ հաջորդ տաս տարիների ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]