Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ու ԱՄԷ-ի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության օրակարգային հարցերին

ՀՀ նախագահն ու ԱՄԷ-ի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ 
Էմիրությունների միջև համագործակցության օրակարգային հարցերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]