Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ բանակը հաղորդել է Կարմիր ծովում երկու թևավոր հրթիռ կալանելու մասին

ԱՄՆ բանակը հաղորդել է Կարմիր ծովում երկու թևավոր հրթիռ կալանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Կարմիր ծովում երկու հականավային թևավոր հրթիռ կալանելու մասին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հրամանատարության տարածած հաղորդագրությունը։

«Մարտի 4-ին, ժամը 20:00-ին (Սանայի ժամանակով) CENTCOM-ի ուժերը ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել երկու հականավային թևավոր հրթիռների ուղղությամբ, որոնք ուղղակի սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար», - գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական հարթակում:

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Սանայի ժամանակով 15։50-ից մինչև 16։15-ն ընկած ժամանակահատվածում Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) երկու հականավային թևավոր հրթիռ է արձակել Լիբերիայի դրոշի ներքո ընթացող բեռնարկղային նավի ուղղությամբ: Հրթիռներից մեկը դիպել է նավին՝ պատճառելով վնաս, սակայն ոչ ոք չի տուժել։ Բեռնարկղային նավն օգնություն չի խնդրել և շարունակել է իր ճանապարհը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները սկսել են հարվածներ հասցնել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերին՝ հայտարարելով, որ կդադարեցնեն գրոհները միայն Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարից հետո։

Տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերն այս ընթացքում մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]