Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները համերգով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները համերգով հանդես կգան Երևանի 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, մարտի 22-ին ժ. 19:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։

400.jpg (79 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ: Դպրոցը 1950 թվականից անվանակոչվել է Կոմիտասի անունով:

10.jpg (45 KB)

2023 թ․սեպտեմբերին՝ ԼՂ բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ:

20.jpg (64 KB)

2023 թ․ հունիսի 15-ին, չնայած շրջափակման դաժան պայմաններին, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշել է իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ:

500.jpg (56 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]