Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին

ՊԵԿ պատվիրակությունը  մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային 
ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 29-ից մարտի 1-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նիստի ընթացքում ստորագրվել է 20 որոշում, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, 2023 թվականի ՄԾՄԿ աշխատանքային խմբերի գործունեության արդյունքներին և 2024 թվականի աշխատանքային ծրագրին, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանությանը, ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մեկնման որոշ հարցերին:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]