Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ Կոլորադոն չի կարող արգելել Թրամփին մասնակցել նախագահական ընտրություններին

ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ Կոլորադոն չի կարող արգելել Թրամփին 
մասնակցել նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ գերագույն դատարանը մարտի 4-ին որոշում է կայացրել, որ Կոլորադոն և առանձին նահանգները չեն կարող երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել մասնակցել նախնական ընտրություններին (փրայմերիզ)։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը։

Դատարանը միաձայն մերժել է այն գաղափարը, որ ըստ Սահմանադրության 14-րդ փոփոխության՝ Թրամփը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներգրավված է եղել խռովության մեջ։

Դատարանի վճռի համաձայն՝ Կոնգրեսն է, որը կարող է կիրառել նման դրույթ, ոչ թե նահանգները:

Կոլորադոն զրկել էր Թրամփին Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած ապստամբության մեջ նրա դերի պատճառով։

Բացի Կոլորադոյից, Թրամփին փրայմերիզին մասնակցելու իրավունքից զրկել են նաև Մեյնի և Իլինոյսի նահանգները․ հենց փրայմերիզի արդյունքներով է որոշվում, թե տվյալ կուսակցությունից ո՛վ կառաջադրվի որպես նախագահական ընտրությունների թեկնածու։

Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվել էին ոստիկանների վրա և ներխուժել Կապիտոլիումի շենք՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը վավերացնի դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այս իրադարձություններից առաջ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջև՝ ասելով, որ գնան Կապիտոլիում և պայքարեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am