Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել

ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է 
քվեարկել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մոտ 50 հազար ընտրող երկրի դժվարամատչելի շրջաններում կարողացել է օգտվել նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովը՝ մանրամասնելով, որ արդեն մոտեցել են քվեարկության կազմակերպման եզրագծին՝ մինչև քվեարկության հիմնական փուլի երեք օրերը։

Նրա տեղեկատվությամբ՝ վաղ քվեարկությունը սկսվել է փետրվարի 25-ին և արդեն մոտ 50 հազար ընտրող օգտվել է այդ իրավունքից՝ դժվար հասանելի և հեռավոր տարածքներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]