Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը

Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական 
հաստատությունների արդիականացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության աջակցությամբ Հայաստանի առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կառույցի նախագահի պարտականությունները կատարող, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է քաղաքաշինական գործող ընթացակարգերը, դաշտը կանոնակարգող քաղաքաշինական նորմերը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում են առողջապահական հաստատությունների վերաբերյալ առանձին նորմեր, իսկ միջազգային՝ առավելապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի փորձի ուսումնասիրման հիման վրա նախատեսվում է առողջապահական հաստատությունների մասով բարելավել երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերը, որոնք մշակվել են ԱԶԲ աջակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Մայքլ Նիչզյալն ընդգծել է, որ, ծանոթանալով գործող չափանիշներին և համադրելով ԱԶԲ պահանջների հետ, նպատակ ունեն համատեղել ջանքերը՝ որակի միջազգային հիմնական չափանիշներին համապատասխան առողջապահական ենթակառուցվածքներ ձևավորելու համար։ Այդ համատեքստում նա կարևորել է սեյսմիկ անվտանգության ապահովումը, էներգաարդյունավետության, կլիմայի ազդեցության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Ծրագրի իրագործմամբ ԱԶԲ-ն կմասնակցի ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առողջապահական հաստատությունների արդիականացման միջոցառումներին։

Կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը՝ Դավիթ Գրիգորյանը ողջունել է գործունեության նոր ուղղությունը՝ հայտնելով ԱԶԲ առաքելությանն աջակցելու կոմիտեի պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]