Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները 
հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  քաղաքացիական  հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)  հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ու կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանը մարտի 1-ին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ համատեղ հետաքրքրության շրջանակի առնչվող, ինչպես նաև  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայությանն առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, կադրերի ընտրության, համալրման և վերապատրաստման գործընթացներին, ազդարարման համակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Դիտարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]