Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Կրեմլում մեկնաբանել են բունդեսվերի սպաների զրույցի ձայնագրությունը Ղրիմի կամրջին ենթադրաբար հարվածելու մասին

Կրեմլում մեկնաբանել են բունդեսվերի սպաների զրույցի ձայնագրությունը Ղրիմի 
կամրջին ենթադրաբար հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է օրերս հրապարակված ձայնագրությանը, որտեղ, ըստ պնդումների, բունդեսվերի սպաները քննարկում են Taurus հրթիռներով հարձակումները Ղրիմի կամրջի վրա։ Ըստ Պեսկովի՝ սա վկայում է հակամարտությունում արևմտյան երկրների ներգրավվածության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իզվեստիյա» պարբերականը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ Ռուսաստանը հույս ունի ծանոթանալ այս թեմայով Գերմանիայի իշխանությունների հետաքննության արդյունքներին։

«(Գերմանիայի կանցլեր Օլաֆ) Շոլցն ասել է, որ կլինի արագ և արդյունավետ ստուգում: Հույս ունենք, որ ինչ-որ կերպ, նկատի ունեմ թեկուզ լրատվամիջոցներով, կիմանանք, թե այս ստուգումն ինչի է հանգել», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ մնում է պարզել՝ արդյոք բունդեսվերը դա անում է սեփական նախաձեռնությամբ, թե՞ դա Գերմանիայի պետական ​​քաղաքականությունն է։  Պեսկովի խոսքով՝ «երկուսն էլ շատ վատն են», և սա ևս մեկ անգամ շեշտում է Արևմուտքի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության մեջ։

«Ձայնագրությունն ինքնին հուշում է, որ բունդեսվերի պատերի ներսում բովանդակային և կոնկրետ քննարկվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում հարվածներ հասցնելու ծրագրերը։ Սա որևէ իրավական մեկնաբանություն չի պահանջում։ Այստեղ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է», - ընդգծել է Պեսկովը։

Մարտի 1-ին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր մի ձայնագրություն՝ նշելով, որ դա գերմանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման ամբողջական սղագրությունն է Ղրիմի կամրջին Taurus հրթիռներով հարվածների մասին․ զրույցն, ըստ նրա, տեղի է ունեցել փետրվարի 19-ին։ Ըստ ձայնագրության՝ զրույցի ընթացքում զինվորականները քննարկել են Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման հարցը։ Գերմանիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների աուդիո ձայնագրության մի հատվածում ասվում է, որ սպաները քննարկել են, թե այդ արկերից քանիսն է անհրաժեշտ Ղրիմի կամրջի վրա գրոհելու համար և արդյոք նման հարվածն արդյունավետ կլինի:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկիրը հանգամանորեն հետաքննում է տեղեկատվության այս «շատ լուրջ արտահոսքը»։

Ավելի ուշ Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ երկրի ռազմական ղեկավարության գաղտնի խորհրդակցությունն, իսկապես, գաղտնալսվել է։ Նա հավելել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք սոցցանցերում շրջանառվող ձայնագրության մեջ փոփոխություններ մտցվել են թե ոչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]