Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Հայաստանի մի շարք մարզերում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Հայաստանի մի շարք մարզերում անցկացվել են հատուկ տակտիկական 
ուսումնավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել  հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, սեմինար-դասախոսություններ և իրազեկման աշխատանքներ՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի դպրոցում, Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 1, Բերդի թիվ 3 հիմնական և Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել «Օդային տագնապ  ազդանշանի դեպքում պատսպարման կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր առավելագույնս բարձրացնել աշակերտների, ուսուցիչների և  աշխատակազմի պատրաստվածությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչպես նաև իրազեկել վերջիններիս վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

Դիտավան բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվել է ազդարարման էլեկտրաշչակը, որն ուղեկցվել է աշակերտների «տարհանմամբ և պատսպարմամբ»։

Իջևանի  և Դիլիջանի ավագ, Բերդի թիվ 1, Իջևանի թիվ 1 , Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 հիմնական և Հաղթանակ բնակավայրի միջնակարգ դպրոցներում անց են կացվել դասախոսություններ՝ «Մարտի 1-ը ՔՊ համաշխարհային օր», «ՔՊ ազդանշանները», «ՔՊ պաշտպանական կառույցները», «Առաջին օգնությունը բեկորային վնասվածքի դեպքում», «Տարհանման կազմակերպումն օդային տագնապի դեպքում» թեմաներով: Մարզի 48 հանրակրթական և 36 նախադպրոցական ուսումնական հաստատություններում  252 ուղեցույցների միջոցով իրականացվել են արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների պահպանման իրազեկման աշխատանքներ:

«Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում և փրկարարական միջոցառումների իրականացում» թեմայով հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել նաև Լոռու մարզի Վանաձոր  քաղաքի թիվ 23, Ալավերդի համայնքի Սանահին բնակավայրի թիվ 4 հիմնական, Տաշիր համայնքի Ձորամուտ, Փամբակ համայնքի Ձորագյուղ, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրերի միջնակարգ դպրոցներում։ Ուսումնավարժություններին հաջորդել են թեմատիկ ինտերակտիվ քննարկումներ։

Վանաձոր  քաղաքի թիվ 24 հիմնական դպրոցում ՄՓՎ ծառայողների կողմից անց են կացվել դասախոսություններ, որոնց ընթացքում փրկարարական ծառայողները ներկայացրել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը, առանձնահատկությունները, տրվել են համապատասխան խորհուրդներ։

 Շիրակի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարզի ուսումնական հաստատություններում նույնպես  անց են կացվել «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և «Քաղաքացիական պաշտպանություն» թեմայով դասախոսություններ․ մասնավորապես՝ Գյումրու թիվ 10 և թիվ 38 հիմնական դպրոցներում, Ախուրյան համայնքի Մայիսյան և Կառնուտ բնակավայրի միջնակարգ, Արթիկ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցներում։

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]