Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Տեղի է ունեցել Պակիստանի նոր վարչապետի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Պակիստանի նոր վարչապետի երդմնակալության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պակիստանյան մուսուլմանական լիգա-Նավազ» (ՊՄԼ-Ն) կուսակցության առաջնորդ Շեհբազ Շարիֆը երդում է տվել որպես Պակիստանի 24-րդ վարչապետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պակիստանյան Dawn լրատվամիջոցի հրապարակումը։

72-ամյա Շարիֆը խորհրդարանի կողմից վարչապետ էր ընտրվել մարտի 3-ին՝ ստանալով 201 ձայն։

Նա 16 ամիս ղեկավարել է Պակիստանի կոալիցիոն կառավարությունը 2022 թվականին Իմրան Խանի պաշտոնանկությունից հետո, մինչև խորհրդարանի լուծարումը, որով հիմք ստեղծվեց համապետական ​​ընտրությունների համար: Շեհբազը նախկինում զբաղեցրել է Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am