Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս

Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած 
միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ Հարավային Կովկասում տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ 

«Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծեց Դենդիասը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am