Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Իսրայելը խոշոր արշավներ է իրականացրել Ռամալլայում և Հորդանան գետի արևմտյան ափի այլ քաղաքներում

Իսրայելը խոշոր արշավներ է իրականացրել Ռամալլայում և Հորդանան գետի 
արևմտյան ափի այլ քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի զինված ուժերը գիշերն արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ սպանելով 16-ամյա մի տղայի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պաղեստինյան ազգային վարչակազմի մայրաքաղաք Ռամալլայում իրականացված արշավն, ըստ պաղեստինյան աղբյուրների, խոշորագույնն է վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ըստ ականատեսների՝ իսրայելական ուժերը տասնյակ զինվորական մեքենաներով մտել են քաղաք, որը Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի նստավայրն է։

Պաղեստինյան WAFA գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական ուժերը ներխուժել են Ռամալլայի արևելքում գտնվող Ամարի ճամբար, բախումներ են սկսվել, որի ժամանակ զոհվել է 16-ամյա Մուստաֆա Աբու Շալբակը։

Բացի այդ, WAFA-ի հրապարակման համաձայն, իսրայելական ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի մի շարք այլ քաղաքներում՝ ձերբակալելով 55 մարդու։ Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվածների թիվը հասել է շուրջ 7400-ի։

Գազայի հատվածում ընթացող պատերազմին զուգահեռ Հորդանան գետի արևմտյան ափին բռնությունների թիվն աճել է․ առնվազն 400 պաղեստինցի սպանվել է իսրայելցի զինվորների և վերաբնակների հետ բախումների ժամանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am