Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Իմ հրավերով մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը»,- գրել է Պապիկյանը:

430705382_998188335009874_5691157871166251510_n.jpg (206 KB)

430619387_998188441676530_2908081626498339917_n.jpg (275 KB)

430760467_998188465009861_8530447450741488709_n.jpg (222 KB)

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ հայտնել էր Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հանդիպման ժամանակ Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am