Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ROG ZEPHYRUS G16․ ASUS-ի գերբարակ նորույթը գեյմերների համար

ROG ZEPHYRUS G16․ ASUS-ի գերբարակ նորույթը գեյմերների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի՞նչ են գեյմերները   ակնկալում նոթբուքից 2024 թվականին: Ֆունկցիոնալություն, շարժականություն, թեթևություն և ինքնավարություն: Շուկայում կան բազմաթիվ նմանատիպ նոթբուքեր, այնուամենայնիվ, ամեն ինչ բարդանում է, երբ խոսքը վերաբերում է ռեսուրսներ պահանջող առաջադրանք կատարելու սարքերին։ Պահանջներն ավելանում են, երբ խոսքը վերաբերում է խաղային սարքերին:

ASUS-ը մշտապես աշխատում է գեյմերների համար նախատեսված նոթբուքերի շարքի ֆունկցիոնալության վրա: Այս տարվա սկզբին նրա հանրահայտ «Republic of Gamers» շարքը ընդլայնվեց նոր և կատարելագործված ROG Zephyrus G16-ով:

Գեյմերների համար նախատեսված երազանքի այս նոթբուքն «Արմենպրես»-ի այսօրվա վերլուծության «հերոսն է»։ Արտադրողները ներկայացնում են նոթբուքը որպես կոմպակտության, ոճային դիզայնի և գերազանց արտադրողականության համադրություն մեկ սարքում: Եկեք ուսումնասիրենք, թե ինչ պահանջներին է համապատասխանում ASUS-ի նոր սարքը և ինչով է այն տարբերվում նախորդ մոդելներից:

Անպաճույճ դիզայն

2.jpg (18.95 MB)

Սկսենք  արտաքին տեսքի վերլուծությունից։ Zephyrus G16-ի մոտ թարմացվել է ոչ միայն ներքինը, այլեւ արտաքինը: Որակյալ կորպուսը պատրաստված է դիմացկուն ալյումինե ձուլվածքից։ Բացի մուգ մոխրագույնից, նոթբուքը հասանելի է պլատինե սպիտակ գույնով: Համաձա՞յն եք, սա օրիգինալ գունային լուծում է խաղային նոթբուքի համար: Լուսային մատրիցայի փոխարեն կորպուսի վրա անկյունագծով անցնում է լուսավորվող գիծ՝ գունային կարգավորումներով և լուսային էֆեկտներով: Ապակե միացման ստեղնը և էկրանի թաքնված շարնիրը ընդգծում են սարքի ոճային տեսքը:

Ակնհայտ է, որ ավելի պարզ դիզայնի հիմքում ունիվերսալությունն է: Սա ոչ միայն գեյմերների համար նախատեսված սարք է, այն նաև նրանց համար է, ովքեր աշխատում են վիդեո, գրաֆիկայի և այլ ժամանակատար խնդիրների վրա։ 

Եվ վերջապես, հիմնական առանձնահատկությունը, որն այդքան անհրաժեշտ է ժամանակակից օգտատիրոջը. նոթբուքը կշռում է ընդամենը 1,85 կգ, իսկ հաստությունն ընդամենը 1,49 սմ է: Զարմանալի ձեռքբերում է մի սարքի համար, որը ներառում է NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտ:

Պրոցեսոր և վիդեոքարտ 

Ակնհայտ է, որ ժամանակակից խաղերի և ռեսուրսներ պահանջող հավելվածների համար անհրաժեշտ է ավելի հզոր պրոցեսոր և գրաֆիկական քարտ։ Նոր ROG Zephyrus G16-ը հագեցած է Neural Intel Core™ Ultra 9 185H-ով: Այս պրոցեսորն ինքնին նոր է․ այն ունի 6 մեծ միջուկ, 8 փոքր միջուկ և 2  նվազագույն  էներգիա ծախսող միջուկ: Սարքը նաև հագեցած է արհեստական բանականության տեխնոլոգիայով, որն օգնում է խաղերի խմբագրմանը, ցուցադրմանը և գործարկմանը՝ միաժամանակ ապահովելով էներգախնայողություն։ 


Ինչպես արդեն նշել ենք, նոր ROG Zephyrus G16 մոդելի մաքսիմալ կոնֆիգուրացիան  հագեցած է NVIDIA GeForce RTX 4090 վիդեոքարտով՝ 115 Վտ հզորության բարձր սահմանաչափով: Նման վիդեոքարտերն աշխատում են նաև արհեստական բանականության հետ և հագեցած են թենզորային միջուկներով, որոնց շնորհիվ արտադրողականությունը բոլոր հավելվածներում ավելանում է երեք անգամ։ Գեյմերներին պետք չէ հիշեցնել, որ այս քարտը կարող է գործարկել ամենահզոր խաղերը, օրինակ՝ Alan Wake 2-ը կամ Cyberpunk 2077-ը 4K կետայնությամբ: Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ RTX 4090-ը իդեալական է բարդ 3D մոդելավորման, խմբագրման, ռենդերինգի և այլ խնդիրներ լուծելու համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է նոր սարքի ունիվերսալությունը։ 

Հստակ պատկերով շքեղ էկրան 

40.jpg (461 KB)

Սկսենք նրանից, որ այն ROG Nebula -ն OLED էկրանով հագեցած առաջին սարքն է ROG խաղային նոթբուքերի շարքում: Էկրանի կետայնությունը 2.5K է՝ 240 Հց թարմացման արագությամբ և DCI-P3 գունային տարածության ամբողջական ծածկույթով, որի միջոցով մենք ստանում ենք հստակ գույներ բարձր լուծաչափով պատկերներում։

Պատկերացրեք, որ խաղում եք շատ մութ տեսարաններով լի կամ աշխատում եք մուգ ֆոնով նախագծի վրա: Դրա համար առաջին հերթին կարևոր են վառ և խորը երանգները, ներառյալ սևի ճշգրիտ վերարտադրությունը: Այս սարքի էկրանն ունի այս բոլոր որակները, ինչպես նաև ճշգրիտ փոխանցում է լուսային էֆեկտները և ապահովում ստվերների մանրամասն վերարտադրություն։

Բացի դրանից, OLED վահանակն աջակցում է NVIDIA-ի G-SYNC-ին՝ տեխնոլոգիա, որը պատասխանատու է պատկերի որակի համար։ Այսպիսով, ստանում եք հարթ, բայց արագ փոփոխվող պատկեր առանց դադարների կամ կադրերի կտրտման:

Բարելավված ստեղնաշար և բարձրախոսներ

Նոր ROG Zephyrus G16 մոդելում արտադրողները նաև կատարելագործել են ստեղները և թաչփադը՝ նոթբուքի դիմաց մի քանի ժամ անցկացնող գեյմերների հարմարավետության համար: Ստեղների չափերն ավելացել են 21%-ով: Խաղային նոթբուքերի համար թաչփադը պետք է մեծ թաչփադ։ ASUS-ը նախատեսել է մեծ, էրգոնոմիկ թաչփադ, որը տեղադրված է էկրանի համեմատությամբ հենց մեջտեղի հատվածում՝ ստեղնաշարի տակ։ ASUS-ի ինժեներներն այս մոդելում տեղադրել են 20 միլիոն սեղմումների համար նախատեսված ստեղնաշար, որպեսզի օգտատերը չառնչվի «լռվող և չաշխատող» ստեղների հետ։ 

Բարձրախոսները նույնպես ավելի մեծ են, ինչի շնորհիվ ձայնը ավելի հստակ է՝  բարձր բասերի և ցածր ձայնի մակարդակներում: Սարքը հագեցած է ցածր հաճախականությամբ բարձրախոսներով, որոնք ստանում են ցածր հաճախականությունների միջակայքեր: Ձայնային էֆեկտները շատ կարևոր են փոխանցելու խաղի տրամադրությունն ու մթնոլորտը, ուստի Zephyrus-ի նոր բարձրախոսները, անկասկած, մեծ բավականություն կպատճառեն թվային խաղերի սիրահարներին: Դրանք նաև հագեցած են Dolby Atmos տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս գեյմերներին խորասուզվել խաղի մեջ՝ օգտագործելով վիրտուալ բազմաալիք աուդիո ձևաչափը:

Հովացման նորարական տեխնոլոգիաները

50.jpg (424 KB)

Հովացման համակարգը կարևորագույն գործոն է խաղային նոթբուք արտադրողների համար: Նրանք անվերջ մրցում են միմյանց հետ, որպեսզի գտնեն մեծ, ռեսուրսատար սարքերը հովացնելու ամենաօպտիմալ լուծումները: ASUS-ը լուծել է այս խնդիրը՝ ներկայացնելով մի քանի օդափոխիչ և այլ ինժեներական լուծումներ:

Zephyrus G16-ը հագեցած է ջերմության ցրման համակարգով, ինչի արդյունքում տաք օդը չի փչում պրոցեսորի վրա և թույլ է տալիս երկար ժամանակ վայելել խաղը՝ չվնասելով բուն սարքը: Երկու անցքի շնորհիվ օդի հոսքն ուղղվում է ներքև և էկրանի տակ՝ դիսփլեյի վնասումը կանխելու համար: Arc Flow 2-րդ սերնդի հովացուցիչներն օգնում են պահպանել բարձր արտադրողականությունն առանց սարքի գերտաքացման: Ավելին, RTX 4090 և RTX 4080 վիդեո քարտերի կոնֆիգուրացիաներն ունեն գոլորշիացման խցիկ, իսկ հեղուկ մետաղը օգտագործվում է որպես ջերմային ինտերֆեյս:

Լիցքավորում և համատեղելիություն

Նոթբուքի շարժունակությունը դրսևորվում է ոչ միայն իր չափսերով, այլև արագ լիցքավորվելու և օգտատիրոջ համար ավելորդ քաշքշուկ չստեղծելու ունակությամբ։ Zephyrus G16-ը 50% լիցքավորելու համար կպահանջվի ընդամենը 30 րոպե, իսկ Wi-Fi 6E կարգավորիչը թույլ կտա արագ միանալ ինտերնետին և փոխանցել տվյալներ։

Նոթբուքը միանում է արտաքին սարքերին միակցիչների մի ամբողջ ցանկի միջոցով: Դրանց թվում են կոպուսի երկու կողմերում տեղադրված Thunderbolt 4-երը, երկու USB Type-A միակցիչները, մեկ Type-C պորտը, Combo Audio Jack-ը և այլն։

Ինչպես «Republic of Gamers» շարքի այլ սարքերի դեպքում, այս նոթբուքի բոլոր ասպեկտները կարող են կառավարվել Armory Crate հավելվածի միջոցով: Դրանով կարող եք, օրինակ, սինխրոնիզացնել հետին լուսավորությունը, ձևավորել դեսքթոփը և նույնիսկ գնել խաղային նորույթներից մեկը։

Խաղային նոթբուքերի նոր ստանդարտները

Կարող ենք վստահորեն ասել, որ խաղային նոթբուքերի արտադրողները դուրս են գալիս նոր մակարդակ։ ROG Zephyrus G16-ը բերում է հաջորդ սերնդի արտադրողականությունն ու ֆունկցիոնալությունը: Այն համատեղում է նոր AI տեխնոլոգիաները, առաջադեմ գրաֆիկան՝ միաժամանակ մնալով շարժական սարք։

Այս մոդելը, անկասկած, ավելի ունիվերսալ է, քան նախորդները: Արտաքինից Zephyrus G16-ը մինիմալիստական և ոճային նոթբուքի տեսք ունի: Միևնույն ժամանակ, այն հագեցած է այնպիսի միջուկով, որը թույլ է տալիս խաղալ խաղեր, խմբագրել տեսանյութեր և վերջապես կատարել 3D մոդելավորում, որը նախկինում հնարավոր էր միայն աղմկոտ մեծ սեղանին դրված համակարգչի օգնությամբ: Այսպիսով, ASUS-ը ոչ միայն թրենդային է․ այն ևս մեկ անգամ բարձրացնում է խաղային սարքերի նշաձողը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am