Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Նոր գիրք»-9/24. Վուլֆ, Քնած գեղեցկուհի, Առաքելյան

«Նոր գիրք»-9/24. Վուլֆ, Քնած գեղեցկուհի, Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն
Թոմաս Վուլֆ, «Հեռավորն ու մոտիկը»
heravorn.jpg (97 KB)

Գրքում տեղ են գտել Թոմաս Վուլֆի մինչև այժմ անգլերեն հրատարակված ամենաամբողջական՝ Ֆրենսիս Է. Սքիփի կազմած «Պատմվածքների լիակատար ժողովածու»-ի հիսունութ պատմվածքներից քսանութը: Դրանք ընտրելիս փորձ է արվել ներկայացնելու Վուլֆի պատմվածքների ողջ բազմազանությունն ու բազմաշերտությունը: Այս պատմվածքները երբևէ հայերեն չեն հրատարակվել, և կարծում ենք՝ հետաքրքիր կլինեն Վուլֆին ավելի ամբողջական ընկալելու համար:

Թարգմանությունը`Վարդան Ֆերեշեթյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն
«Քնած գեղեցկուհին»
qnac gexeckuhi.jpg (408 KB)

Կարաբոսի անեծքով արքայադուստր Ավրորան հարյուր տարով խոր քուն է մտել, և միայն անկեղծ սիրո համբույրը կարող է նրան անեծքից ազատել:
Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, թե բարի փերիներն ինչպես են օգնում հաղթել չար փերի Կարաբոսին: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Քնած գեղեցկուհին» հեքիաթն ու Չայկովսկու սքանչելի մեղեդին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Թովմաս Առաքելյան, «Ճանապարհ»
tovmas.jpg (113 KB)

Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am