Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Արարատի մարզի Նորամարգ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Արարատի մարզի Նորամարգ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացին մարտի 3-ին, ժամը 10:35-ին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]