Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը չի հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին քննարկումները

Լավրովը չի հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների 
ներկայության նպատակահարմարության մասին քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի կարող հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TASS-ը, Լավրովն այս մասին հայտարարել է Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը», - ասել է Լավրովը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից ծանուցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]