Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Եգիպտոսում կքննարկեն Գազայում հրադադարի հարցը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Եգիպտոսում կքննարկեն Գազայում 
հրադադարի հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները մարտի 2-ին մեկնելու են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ ոչ պաշտոնապես քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հաստատման և գերիների փոխանակման հարցը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը վկայակոչելով իսրայելական «Կան» հեռուստաալիքը:

Նշվում է, որ Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի իշխանություններին ներկայացնելու է պաղեստինցի այն բանտարկյալների անունները, որոնց մտադիր չէ ազատ արձակել։ Միաժամանակ, ներկայացվելու է իսրայելցի գերիների անվանացանկը, որոնց պետք է ազատ արձակի Պաղեստինի դիմադրության շարժումը: Այդ տեղեկությունն, ըստ ԻՌՆԱ-ի, հաստատել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

2023 թվականի հոկտեմբերի 15-ին Պաղեստինի դիմադրության շարժման զինյալներն անսպասելիորեն սկսեցին Իսրայելի դեմ ուղղված «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը: Նոյեմբերի 24-ին գերիների փոխանակման նպատակով ժամանակավոր զինադադար հաստատվեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Դեկտեմբերի 10-ից վերսկսվեց Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում:

 



 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]