Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը

Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:

IMG_4567.JPG (6.12 MB)

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր ելույթում խոսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն ունենալու առաջնահերթ անհրաժեշտության մասին՝ կարևորելով այն փաստաթուղթը, որը ձևավորվելու է աշխատաժողովի մասնակիցների համատեղ ջանքերով:

«Հույս ունեմ, որ այս աշխատաժողովի արդյունքում մենք կկարողանանք համադրել կատարված ամբողջ աշխատանքը և ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը: Ինչո՞ւ է առհասարակ մեզ համար կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդ հիմնարար փաստաթղթի բացակայության պարագայում բոլոր որոշումները, որոնք կայացվում են տարածության և ժամանակի մեջ, հիմնարար, հաշվարկված չլինելու և ազդեցություն չունենալու մեծ ռիսկ են պարունակում:  Ստեղծվող փաստաթուղթը կարող է ճանապարհ լինել մեզ համար, որը ցույց կտա սկիզբը և այն շարունակական աշխատանքը, որը մենք նախանշել ենք մեզ համար: Դա կնշանակի, որ մենք գիտենք մեր քայլերի հաջորդականությունն ու հերթականությունը, մենք գիտենք, թե որն է այն ճանապարհը, որ պիտի անցնենք: Մենք հենց այս փաստաթղթով պետք է ամրագրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք պիտի ունենա», - նշել է Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում խոսել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչք ապահովելու հնարավորությունների մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանն ունի թռիչքաձև զարգացում ապահովելու բոլոր հնարավորությունները:

IMG_4531.JPG (6.73 MB)

Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ, մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով:

photo_2024-03-02 11.56.35.jpeg (223 KB)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]