Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ 
ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:

Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և Հայաստանում շատ լավ են հասկանում փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման, մարդկանց միջև հաղորդակցությունը խորացնելու կարևորությունը։

«Բացի դրանից, մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին:

«Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած սկզբունքները։  Միրզոյանը նշել է, որ ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ «Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն երկրների ազգային օրենսդրության շրջանակներում՝ իհարկե, մտքում ունենալով ընթացակարգերի պարզեցումը։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, մենք պարզեցված ընթացակարգերի կարիքն ունենք։ Կան ժամանակակից լուծումներ, կան ժամանակակից տեխնոլոգիաներ։ Եթե քաղաքական կամքը լինի, մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ ցանկացած քայլ պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

 

 

 



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]