Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արգենտինայում պաշտոնյաներին կարգելեն ճամփորդել մասնավոր ինքնաթիռներով

Արգենտինայում պաշտոնյաներին կարգելեն ճամփորդել մասնավոր 
ինքնաթիռներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի իշխանությունները կանոնակարգեր կընդունեն, որոնք կարգելեն պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել մասնավոր ինքնաթիռներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը:

«Առաջիկա օրերին Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը կներկայացնի նոր կանոնակարգեր, որոնք թույլ չեն տա քաղաքական գործիչներին կամ քաղաքական գործիչների հարազատներին օգտվել մասնավոր ինքնաթիռներից: Բացառություն կլինեն խիստ պաշտոնական դեպքերը», - մարտի 1-ին նշել է նախագահը:

Միլեյը հավելել է, որ պաշտոնյաներին նաև կարգելվի օգտագործել իրենց գործուղման համար տրված բոնուսները:

Արգենտինայի նախագահը շեշտել է, որ ինքը և իր կառավարության անդամները սովորական կոմերցիոն չվերթներից են օգտվում:

Միլեյը, որը նախագահի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրում տիրող իրավիճակը ծայրահեղ է համարել և հայտարարել է տնտեսության մեջ ցնցող միջոցառումների անհրաժեշտության մասին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]