Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սանդուն հայտնել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասին

Սանդուն հայտնել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձդնեստրում զինված բախումների մեկնարկի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը հիանալի հնարավորություն է միավորելու Դնեստրի երկու ափերը՝ հանուն ընդհանուր բարեկեցիկ ապագայի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոլդովայի իշխանությունները ծաղիկներ են դրել Վշտալի մոր հուշարձանին՝ ի հիշատակ Մերձդնեստրի հակամարտությունում զոհվածների։ Միջոցառմանը ներկա են եղել նախագահ Մայա Սանդուն, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի անդամներ։

«Մոլդովան գտնվում է խաչմերուկում, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու որոշումը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ միավորելու մեզ մի նախագծի շուրջ, որը կհանգեցնի Դնեստրի երկու ափերի մարդկանց խաղաղ և բարգավաճ ապագային: Կառավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկրի խաղաղ վերամիավորման համար»,- ասել է Սանդուն։

Նա շնորհակալություն է հայտնել զինվորականներին և իրավապահներին, ովքեր ապահովում են խաղաղությունն ու անդորրը Մոլդովայում։

  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]