Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք 
տալուն․ Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով։ Սա շատ պարզ է, մենք սրան համաձայն ենք, Ադրբեջանի նախագահը սրան համաձայն է, մենք սա դնում ենք թղթի վրա և իրականացնում ենք»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահի տեղակալը հավելել է, որ երբեմն տերմինները, որոնք օգտագործվում են, ի ցույց են դնում դրանք օգտագործողների իրական մտադրությունները։  «Օրինակ, ինչո՞ւ  է Հայաստանը որոշել տարածաշրջանի կոմիունիկացիաների ապաշրջափակելու իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ»։ Որովհետև մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանը խաղաղության խաչմերուկ լինի։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն»,- նշել է Ռուբինյանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am