Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Վարդենիսում կայացավ «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը

Վարդենիսում կայացավ  «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային 
միջոցառումը

ԳԱՎԱՌ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքում կայացավ  «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը, որին մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը` համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  միջոցառումն անցկացվել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի մարզադաշտում։  Մարզամշակութային միջոցառումն անցկացվել է շախմատ, կրոսավազք, կշռաքարերի բարձրացում, պարկացատկ, պարանի ձգում, դահուկավազք, մինի ֆուտբոլ, նարդի, ազգային կոխ, բազկամարտ մարզաձևերից կամ մարզախաղերից։

Սպորտային օրվա մեկնարկը տրվել է  Վարդենիսի Շախմատի ակադեմիայում, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է շախմատիստներին և կատարել  առաջին խորհրդանշական քայլը բոլոր խաղատախտակների վրա։

Բազմամարդ միջոցառումը սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո, բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել  համայնքի ղեկավարը՝շնորհավորելով ու հաջողություն մաղթելով միջոցառման մասնակիցներին։  

Միջոցառման ավարտին մարզաձևերի մրցանակային եռյակներում հայտնված մարզիկները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են  պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]