Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը զորքեր չի ուղարկի 
Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն France Inter ռադիոկայանի եթերում։

«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորքեր չենք ուղարկի մարտական ​​գործողություններ վարելու համար: Շրջանակները որոշվել են` խանգարել Ռուսաստանին հաղթանակ տանել, ընդ որում՝ չկռվելով վրա դեմ: Այս շրջանակներում ոչինչ  բացառված չէ, ինչպես և ասել է հանրապետության նախագահը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը Ռուսաստանի դեմ հակամարտությունում, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցները փոխհամաձայնության չեն եկել այդ  հարցում, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։

Խորհրդաժողովից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am