Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել

Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 29-ին, ժամը 16։06-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 47-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 17:23-ին: Այրվել են տնակը (մոտ 20 քմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]