Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Էդմոն Մարուքյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում

Էդմոն Մարուքյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ հատուկ 
հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,- ասվում է գրառման մեջ:

Մարուքյանը նաև վստահեցրել է, որ շարունակելու է ծառայել պետությանն ու ժողովրդին և իր գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվել է 2022 թվականի մարտի 14-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am