Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին

ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանից տեղեկացնում են, որ փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները:

Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաեւ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը:

Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]