Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Դդմաշենում ասֆալտապատվել է 2 փողոց

Դդմաշենում ասֆալտապատվել է 2 փողոց

ԳԱՎԱՌ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում  ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3-րդ փողոցն ամբողջությամբ ու  4-րդ փողոցի մի հատվածը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 300 հազար դրամ, որի 40 տոկոսը  ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։

Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի մի հատվածը՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Արդեն հիմնանորոգված այս փողոցները տանում են դեպի ս. Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման շնորհիվ նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դարձել են միանգամայն  բարեկարգ ու անցանելի:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]