Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Պուտինը սպառնացել է «ողբերգական հետևանքներով», եթե Արևմուտքը զորքեր ուղարկի Ուկրաինա

Պուտինը սպառնացել է «ողբերգական հետևանքներով», եթե Արևմուտքը զորքեր 
ուղարկի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքն արդեն բացահայտ խոսում է Ուկրաինա իր զորքերն ուղարկելու հնարավորության մասին, սակայն դա, ըստ ՌԴ նախագահի, կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի խորհրդարանում ամենամյա ուղերձի ժամանակ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել այն մեղադրանքները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա։ Նա հիշեցրել է այն մարդկանց ճակատագրի մասին, ովքեր նախկինում իրենց զորքերը ուղարկել են Ռուսաստանի դեմ։

«Հետևանքները շատ ավելի ողբերգական են լինելու։ Մենք նույնպես ունենք զենք, որը կարող է խոցել թիրախները նրանց տարածքում, - ասել է Վլադիմիր Պուտինը։ - Այն ամենը, ինչ  հորինում է Արևմուտքը, իրոք, սպառնում է դառնալ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության, հետևաբար՝ քաղաքակրթության ոչնչացման», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:

Նա հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ՝ «հյուծելու համար, կրկնելու այն հնարքը, որը նրանց հաջողվեց 1980-ականներին Խորհրդային Միության հետ»։

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած Փարիզում Ուկրաինայի թեմայով բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։ Մակրոնի այս հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան և ԵՄ բազմաթիվ երկրներ մերժել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]