Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Գազա քաղաքի գնդակոծման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Գազա քաղաքի գնդակոծման հետևանքով ավելի քան 100 մարդ է 
զոհվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահական գերատեսչության խոսնակին:

Նշվում է, որ մարդկանց բազմությունը հավաքվել էր՝ սպասելով հումանիտար օգնության։ Ըստ ականատեսների՝ իսրայելական զորքերը կրակ են բացել, երբ մարդիկ ալյուր և պահածոյացված ուտելիք էին վերցնում բեռնատարներից։

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ միջադեպում իրենց զորքերի դերակատարության վերաբերյալ։

Մարդասիրական ընկերությունները հաղորդում են, որ Գազայի հատվածի մեծ մասում հնարավոր չէ հումանիտար օգնություն մատակարարել, քանի որ դժվար է այդ ամենը համակարգել Իսրայելի բանակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով շարունակվող ռազմական գործողությունները։ Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում բնակվող 2,3 մլն պաղեստինցիների մեկ քառորդը սովամահության վտանգի տակ է, բնակչության 80 %-ը տեղահանվել է իրենց տներից։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 30 000-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]