Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է ՀՀ-ն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու մեծ պլանը. ԱԺ նախագահ

Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է ՀՀ-ն Ռուսաստան-Բելառուս միութենական 
պետության անդամ դարձնելու մեծ պլանը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ հայ ժողովուրդը 2021-ին իր ընտրությամբ տապալել է աշխարհաքաղաքական մեծ պլան՝  Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Սիմոնյանը չբացառեց Ռուսաստանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները:

«Չպետք է որևէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պահպանել: Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որ գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը: Սա է եղել պլանը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա չբացառեց, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Հայաստանի ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղի է հարվածը լինելու: Նա ակնհայտ համարեց, որ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ:

«Հայ ժողովուրդը 2021-ին աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ, գուցե չգիտակցելով, գուցե ինչ-որ տեղ գիտակցելով՝ մեծ աշխարհաքաղաքական պլան է տապալել: Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ. սա է մեծ պլանը»,-նշեց Սիմոնյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]