Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սիրիայում հայտնել են Դամասկոսին իսրայելական հարվածների մասին

Սիրիայում հայտնել են Դամասկոսին իսրայելական հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաների «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր ջոկատները կորուստներ են կրել Դամասկոսի արվարձանների վրա Իսրայելի հրթիռային գրոհի հետևանքով․ զոհվել է 2  շիա մարտիկ, ևս 2-ը` վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։

Հարվածները հասցվել են մայրաքաղաքի Քաֆր Սուսի շրջանին։

Իր հերթին սիրիական պետական SANA գործակալությունը, վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին, հաղորդում է, որ Իսրայելի կողմից հարձակումն իրականացվել է օկուպացված Գոլանի բարձունքներից։ Նրա խոսքով՝ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների ուղղությամբ՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը։

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարան իրավապաշտպան կազմակերպության՝ այս տարվա սկզբից Սիրիայի տարածքը 13 անգամ ենթարկվել է Իսրայելի կողմից հարձակման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am