Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել. Փաշինյան

Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել, սակայն, եթե խախտվում է անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, ագրեսիա է տեղի ունենում այդ երկրի նկատմամբ, կազմակերպության լրջությունն այդ ժամանակ է երևում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այն, ինչ ակնկալել ենք ՀԱՊԿ-ից, երբեք էլ առաջին հերթին ռազմական միջամտության մասին չի եղել: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ և դրանով վատ վիճակի մեջ ենք դրել մեր գործընկերներին: Ընդ որում, մենք գործել ենք  այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են: Մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում»,-ասաց Փաշինյանը:

Հարցը, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանը ՀԱՊԿ-ին 2021-ի մայիսից առաջ չի տվել, տվել է 2021-ի մայիսի իրադարձություններից հետո: Ըստ վարչապետի՝ երբ այդ հարցի հստակ պատասխանը հնչեր, այլևս երկրորդ, երրորդ հարցեր չէին առաջանալու, քանի որ  ամեն ինչ նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր: Հայաստանն ակնկալել է քաղաքական դիրքորոշում:

Փաշինյանը սա կարևորեց նաև միջնորդության առումով: Հայաստանը պատրաստ է նաև այն երկրների միջնորդությունն ընդունել, որոնք այս սկզբունքները ճանաչում են: Պատրաստ չէ ընդունել նրանց միջնորդությունը, որոնք չեն ճանաչում, որովհետև դա բազում խնդիրներ է առաջացնելու:

«Մենք երբեք չենք ուզել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել: Բայց նաև ուզում եմ ասել, որ հավաքական անվտանգության իմաստն այն է, որ, եթե պայմանագրով նախատեսված իրադարձություն է տեղի ունենում, այդ պայմանագրի լրջությունն այդ ժամանակ է երևում: Եթե անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է և ագրեսիա է տեղի ունեցել այդ երկրի նկատմամբ, այդ ժամանակ է երևում այդ կազմակերպության լրջությունը, թե այդ կազմակերպությունն իրոք նվիրվա՞ծ է այդ սկզբունքին, թե՞ ոչ: Մենք չենք ասել՝ եկեք ռազմական ճանապարհով խնդիր լուծելու: Մենք ասել ենք՝ դիվանագիտական և քաղաքական գնահատական տվեք: Առաջարկել ենք, որ լինի թեզ, որ ՀԱՊԿ-ն կօգտագործի բոլոր քաղաքական ու դիվանագիտական մեխանիզմները՝ խնդիրը լուծելու համար: Այս երկու կետի շուրջ է, որ համաձայնություն չի եղել»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին: Ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանն ասաց, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եթե չստանա իր տված հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, դե յուրե ևս կսառեցնի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]