Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է 
Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Խոջալուի շուրջ ադրբեջանական հիստերիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Վերջին օրերին ադրբեջանական հանրությանը կրկին համակել է իրականության խեղման և հեռահար նպատակների համար կյանքի կոչված մի նախագծի շուրջ պետականահեն հիստերիան, ասել է, թե «Խոջալուի ցեղասպանությունը»: Ցաղասպանություն անվան տակ փաթեթավորված կեղծիքների այս խումբը տարիներ շարունակ ծառայել է մի շարք նպատակների՝ հակակշռել Հայոց ցեղասպանության գաղափարին ընդհանրապես, սեփական հանրության ներսում ձևավորել զոհի և ցեղասպանվածի կերպար, որի շուրջ պետք է իրականացվեր հանրության համախմբումը ընդդեմ թվացյալ հանցագործի՝ հայի և հայկականության:

Բազմաթիվ խողովակներով հանրահռչակված այս թեական իրողությունները, ոչ թե «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կոտորածն էր», ինչպես սիրում են կրկնել ադրբեջանցիները, այլև «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կեղծիքը կոտորածի մասին», ինչը ոչ պակաս հանցագործություն է: Հայաստանին չապացուցված հանցանքների մեջ մեղադրելուց առաջ կարող են արդյո՞ք պատասխանել այն հարցին, թե ինչու էին ադրբեջանական զինված ուժերը փորձում մխրճվել իրենց անզեն հայրենակիցների շարքերը, երբ վերջիններս հայկական ուժերի բացած մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ակնա (Աղդամ), ադրբեջանցիները կարող են արդյոք պատասխանել այն հարցին, որ եթե հայերն իսկապես ցանկանում էին կոտորել Իվանյանի բնակչությանը, ինչու դա չարեցին հենց բնակավայրի ներսում, այլ Ակնայի մոտ: Վերջին փաստն արդյո՞ք երկմտության տեղիք չի տալիս, եթե հաշվի առնենք, որ Ակնան ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր: Արյդո՞ք կոտորած իրականացնել ցանկացող հայը կկերակրեր անտերության մատնված ադրբեջանցի երեխային և արդյոք զինված ուժերի երկխոսության միջոցով կփոխանցեր վերջինիս ծնողներին: Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին հարցնել, օրինակ, թուրք-մեսխեթցի ականատեսներին, թե ինչպես են քաղաքացիական բնակչությանը վերաբերվում հայերը:

Օտարազգի լրագրողների վկայություններն աներկբայորեն մեկ բանի մասին են խոսում. հակաիշխանական և հակահայկական քարոզչության միջոցով երկու խնդիր լուծել. հեռացնել օրվա իշխանություններին, մեղադրել Հայաստանին: Այս իրադարձությունները Հայաստանի կողմից իրականացված ցեղասպանության անվան տակ ներկայացնելիս ադրբեջանցիներն արդյո՞ք չեն վերհիշում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունն այն մասին, որ այդ իրողությունները կազմակերպված էին իր ընդդիմության կողմից՝ հեղաշրջմամբ իշխանությունը զավթելու նպատակով:

Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, մանավանդ երբ հարցը վերաբերվում է Հայաստանին մեղադրելուն: Մինչ օրս պարզ չէ, թե իրականում որքան հայ է կոտորածի ենթարկվել Սումգայիթում 1988 թ., Բաքվում 1990 թ. Մարաղայում 1992 թ., պաշտոնական տվյալները չապացուցված ենթադրություններ են միայն, երբ իրական կորուստները կորսվել են կոծկված հանցագործությունների կամ չվերահսկված սպանդի իրողություններում, մինչդեռ Ադրբեջանը կարողացել է այլընտրանքային իրողություններ ստեղծել և մատուցել աշխարհին՝ հայերին մեղսագրելով հրեշավոր արարքներ:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ներկայացնելով ադրբեջանական իշխանությունների կողմից ջարդերի, կոտորածների ենթարկվածների, բռնագաղթեցվածների, հայերնազրկվածների իրավունքները, դատապարտում է հակահայկական հերթական հիստերիան, որը հրահրված է կառուցողականությունից շարունակաբար հեռացող ադրբեջանական իշխանական վերնախավի կողմից: Մենք լիահույս ենք, որ բոլոր այս զազրախոսությունները մի օր հօդս կցնդեն, և աշխարհը երևակայված ցեղասպանությունների մասին լսելու փոխարեն կզբաղվի ընդամենը ամիսներ առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ և տուժածների իրավունքների վերականգնման առաջնակարգ աշխատանքով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]