Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Արարատ»-ը հաղթեց «Վան»-ին, «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի

«Արարատ»-ը հաղթեց «Վան»-ին, «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 22-րդ տուրը եզրափակվեց «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա», «Վան»-«Արարատ» խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արարատ»-ը երկու գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վան»-ի դարպասը: «Արարատ»-ից աչքի ընկան Մկրտչյանն ու Հաջին:

«Վան»-«Արարատ»` 0:2:

Օրվա մյուս խաղում «Վեստ Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին: Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: «Արարատ-Արմենիա»-ից գոլը հեղինակեց Տերան, իսկ «Վեստ Արմենիա»-ից` Օկորոնկվոն:

«Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա»`1:1:

 Ավելի կայացած խաղերում «Նոա»-ն հաղթել էր «Շիրակ»-ին (1:0), «Ալաշկերտ»-ը` ԲԿՄԱ-ին (6:0), իսկ «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի`  1:1:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]