Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդն ավարտվել է. վաճառվել է 7 համարանիշ

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 
համարանիշների աճուրդն ավարտվել է. վաճառվել է 7 համարանիշ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդն ավարտվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։

«Աճուրդը սկսվել է 2024 թվականի փետրվարի 23-ին ժամը 12։00-ին և ավարտվել փետրվարի 28-ին ժամը 12։52-ին։

Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նարեկ Սարգսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]