Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածության հարցը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի 
թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց,ո ր կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ: Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս:

Գարեգին Բաղրամյանը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում իրականացված բարեփոխումներից նախևառաջ առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը: «Այս առումով նախորդ 5 տարիների աշխատանքն իրապես կարելի է համարել լայնամասշտաբ ու մեծածավալ»,-նշեց Բաղրամյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]