Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա

Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի 
Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է այն հնարավորությունը, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կարող են ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters-ից։  

Գերմանիայի օրենսդիրները նույնպես դեմ են արտահայտվել այդ գաղափարին։ Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման: 

«Հերթական անգամ լավ բանավեճի շրջանակներում մենք քննարկել ենք, որ այն, ինչի շուրջ համաձայնության էինք եկել հենց սկզբից, կիրառելի է նաև ապագայի նկատմամբ, այն է՝ Ուկրաինայի տարածքում չեն լինի ցամաքային զորքեր և զինվորներ՝ ուղարկված Եվրոպայի պետությունների կամ ՆԱՏՕ-ի երկրների կողմից», - ասել է կանցլերը միջոցառումներից մեկի ժամանակ։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ եվրոպական երկրների ղեկավարներն այժմ պատրաստ են Եվրոպայից դուրս գտնվող երրորդ երկրներից զենք ձեռք բերել՝ Ուկրաինային ռազմական օգնությունն արագացնելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am