Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետը հանդիպել է կառուցապատողների հետ

Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ 
ժամկետներում. փոխքաղաքապետը հանդիպել է կառուցապատողների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: 

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: 

«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են ուշացման պատճառներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]