Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դենիս Գլուշակովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ

Դենիս Գլուշակովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա փորձառու ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և «Սպարտակ»-ի, ինչպես նաև «Ախմատ»-ի, «Խիմկի»-ի և «Նիժնի Նովգորոդ»-ի ակումբներում։ Կիսապաշտպանը 2016-2017 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։

Ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմա»-ից,  որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]