Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 28 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը, Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթը, որով Հայաստանում վերացվում է պատվավոր կոչումների շնորհումը:

Հերթական նիստերի օրակարգում են նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]