Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատումը

Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին 
անդամակցության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, համապատասխան հայտարարությունը տարածել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու քվեարկությունը: Այժմ, երբ բոլոր անդամ երկրները հավանություն են տվել դրան, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ պետությունը»,- ասել է Ստոլտենբերգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]