Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել

Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հազարավոր ֆերմերներ տրակտորների շարասյան ուղեկցությամբ՝ գյուղատնտեսության ճգնաժամային իրավիճակի դեմ ուղղված բողոքի ցույցով  դուրս են եկել Մադրիդի կենտրոնական փողոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, բողոքող ֆերմերները սկզբում հավաքվել են Գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության շենքի մոտ, այնուհետև՝  Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայան։

Ըստ աղբյուրի՝ կառավարության նախնական տվյալներով՝ երթին մասնակցել է մոտ 5000 մարդ, 100 տրակտոր։

Ցուցարարները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում երաշտի դեմ պայքարելու համար, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում, իրենց արտադրանքի արդար գների հաստատում, գյուղատնտեսական դիզվառելիքի համար հարկային արտոնությունների պահպանում և եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]