Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

ՌԴ-ում ձերբակալել են 49 մարդու, որոնք կասկածվում են Սիրիայում զինյալներին ֆինանսավորելու մեջ

ՌԴ-ում ձերբակալել են 49 մարդու, որոնք կասկածվում են Սիրիայում զինյալներին 
ֆինանսավորելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է ՌԴ-ի տարածաշրջաններում գրեթե 50 մարդու ձերբակալելու մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ֆինանսավորելու մեջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, «Ռոսֆինմոնիթորինգ»-ի և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ փոխգործակցությամբ, վերացրել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության ռեսուրսային ապահովման միջազգային կապուղին, որի համակարգումն իրականացվում էր Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպության էմիսարների կողմից», - փետրվարի 26-ին հաղորդել է հատուկ ծառայության Հանրային կապերի կենտրոնը:

ԱԴԾ-ի տվյալներով՝ Ռուսաստանի 22 տարածաշրջաններում ձերբակալվել են ահաբեկչական ցանցի 49 մասնակիցներ, որոնք մասնակցել են դրամական միջոցների հավաքմանն ու դրանց փոխանցմանը Սիրիայում գործող զինյալներին։

«Բացի այդ, նրանցից ոմանք, օգտագործելով ինտերնետ ռեսուրսները, արմատական ​​իսլամական գաղափարախոսություն են տարածել ՌԴ մուսուլմանական համայնքում և արդարացրել ահաբեկչական գործունեության ծավալումը», - հայտնել են ԱԴԾ-ից:

Քննչական մարմինները քրեական գործեր են հարուցել, հավելել են ԱԴԾ-ում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]