Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Մարուքյանը հրապարակել է Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս Խոջալուի դեպքերի համար մեղադրել է իր ընդդիմությանը

Մարուքյանը հրապարակել է Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս Խոջալուի 
դեպքերի համար մեղադրել է իր ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հարցազրույցի հաստատված բնօրինակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդմոն Մարուքյանն իր գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն իր հացազրույցում հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը հանկարծակի հարձակում չէր»։

«Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին 1992 թվականին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերը միջանցքը բաց են թողել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված կազմավորումները Աղդամի շրջանի մատույցներում գնդակոծել են խաղաղ բնակիչների շարասյունը: Այազ Մութալիբովն այս հանցավոր արարքը հաստատել ու կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ, կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել է իր հակառակորդներին»,-շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ Ռուսական «Новое время» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի բնակիչների մահապատիժն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]