Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հնդկաստանը և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են սկսել

Հնդկաստանը և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի և Ճապոնիայի ցամաքային զորքերի ստորաբաժանումներն սկսել են հինգերորդ Dharma Guardian ամենամյա մարտավարական զորավարժությունները Ռաջաստանի արևմտյան նահանգի Մահաջան զորավարժարանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Զորավարժությունները կտևեն մինչև մարտի 9։ Դրանց նպատակը երկու երկրների զինծառայողների մարտական ​​համագործակցության ամրապնդումն է և համատեղ գործողությունների կատարման ժամանակ փոխգործակցության բարձրացումը։

Զորավարժություններին մասնակցում են Ճապոնիայի զինված ուժերի 34-րդ հետևակային գնդի և Հնդկաստանի «Ռաջպուտանա ռայֆլս» բանակային գումարտակի  զինծառայողները։

Հնդկաստանը և Ճապոնիան ամեն տարի անցկացնում են ցամաքային զորքերի Dharma Guardian համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զորավարժություններ:

2015 թվականից Ճապոնիան դարձել է նաև Malabar ռազմածովային զորավարժությունների մշտական ​​մասնակիցը, որոնք անցկացնում են Ավստրալիան, Հնդկաստանը և ԱՄՆ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]