Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի

Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց 
մեքենավարի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։

Ջամու և Քաշմիրից Փունջաբ ուղևորվող 53 վագոն ունեցող գնացքը, որը բեռնված է եղել խճաքարերով, կանգ է առել Կատուայում անձնակազմը փոխելու համար։ Ըստ իշխանությունների, երբ մեքենավարը և նրա օգնականը դուրս են եկել գնացքից, այն սկսել է սլանալ երկաթգծերով դեպի վար։

Գնացքը շարժվել է 100 կմ/ժ արագությամբ՝ անցնելով 5 կայարաններով։ Շարժվող գնացքի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո պաշտոնյաները փակել են դրա ճանապարհին գտնվող երկաթուղային գծերի անցումները։

Գնացքը կանգնել է միայն այն բանից հետո, երբ երկաթգծերի վրա փայտե բլոկներ են տեղադրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]